Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանումը համապատասխանում է Հայաստանի ազգային անվտանգության շահերին. ՀԴԿ ղեկավար
05.10.2007,
14:23
Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանումը համապատասխանում է Հայաստանի ազգային անվտանգության շահերին. ՀԴԿ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանումը համապատասխանում է Հայաստանի ազգային անվտանգության շահերին, ուրբաթ լրագրողներին հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
«Հայաստանի կողմից Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանումը ճիշտ է՝ երկրի ազգային անվտանգության տեսանկյունից»,- ասաց նա։
«Եթե որևէ մեկն այլ կարծիք ունի, մասնավորապես, որ Հայաստանի համար ավելի ճիշտ կլինի համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, ապա նա պետք է երկրին անվտանգության երաշխիքներ ներկայացնի»,- ասաց Սարգսյանը։ --0—