Հայաստանի զինված ուժերը կանեն հնարավոր ամեն ինչ ժողովրդի խաղաղ կյանքի պաշտպանության համար. պաշտպանության նախարար

21.09.2007, 14:37

Հայաստանի զինված ուժերը կանեն հնարավոր ամեն ինչ ժողովրդի խաղաղ կյանքի պաշտպանության համար, ուրբաթ լրագրողներին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը։

«Հայաստանի զինված ուժերը տարածաշրջանում ամենամարտունակն են։ Ես չեմ ցանկանում, որպեսզի նրանք երբևէ գործի դրվեն, սակայն անհրաժեշտության դեպքում մենք կանենք ամեն ինչ ժողովրդի խաղաղ կյանքի պաշտպանության համար», - ասաց Մ. Հարությունյանը, որը երկրի ղեկավարության հետ այցելեց ղարաբաղյան պատերազմում զոհված հերոսների «Եռաբլուր» հուշարձան՝ Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ։

Միաժամանակ նախարարը նշեց, որ ոչ միայն Զինված ուժերը, այլ նաև ողջ ժողովուրդը պետք է պատրաստ լինի, անհարժեշտության դեպքում, պաշտպանել իր անկախ հայրենիքը։

 Հայաստանի անկախության 16-ամյակի կապակցության «Եռաբլուր»  են այցելել և ծաղիկներ են դրել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, կառավարության անդամներ, գերատեսչությունների ղեկավարներ։-0-