Հայաստանի նախագահը կարծում է, որ երկրի զարգացման միակ ճիշտ ճանապարհը արդյունավետ բարեփոխումներն են

19.09.2007, 20:23
Հայաստանի նախագահը կարծում է, որ երկրի զարգացման միակ ճիշտ ճանապարհը արդյունավետ բարեփոխումներն են
Հայաստանի նախագահը կարծում է, որ երկրի զարգացման միակ ճիշտ ճանապարհը արդյունավետ բարեփոխումներն են

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երկրի զարգացման միակ ճիշտ ճանապարհը արդյունավետ բարեփոխումներն են, հայտարարեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արժույթի միջազգային հիմնադրամի Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Լորենսո Պերեսի և  ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարթա Կաստելո-Բրանկոյի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի նախագահի մամուլի ծառայությունից, Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի փոխգործակցությունը գնահատելով արդյունավետ՝ Քոչարյանը  

երախտագիտություն է հայտնել այն  օժանդակության համար, որ Հիմնադրամը ցուցաբերում է իրականացվող լայնածավալ բարեփոխումների գործընթացին: «Մենք վճռական ենք դրանք շարունակելու գործում»,-ընդգծել է նա:

Լորենսո Պերեսը առաջիկայում Հայաստանի հիմնական խնդիրը համարել է անցումը զարգացման որակական նոր փուլի, որի բնորոշիչները պետք է լինեն տնտեսական մրցակցության ապահովումն ու նոր ներդրումների ներգրավումը:

Այդ գործընթացում նա կարևորել է, մասնավորապես, արդյունավետ կառավարումն ու հարկերի հավաքագրման մակարդակի բարձրացումը:

Իր հերթին երկրի ղեկավարն անդրադարձել է հարկային վարչարարության խստացման ուղղությամբ տարվող աշխատանքին:

Քննարկվել են նաև կապիտալի շուկայի զարգացմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցությանը վերաբերող հարցեր:-0-