Նախագահն ընդունել է «Լինսի» հիմնադրամի փոխնախագահին

18.09.2007, 19:42
Նախագահն  ընդունել է  «Լինսի» հիմնադրամի փոխնախագահին

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է  «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանին, այս մասին «Նովոստի-Արմենիային» հայտնեցի երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացվող  ծրագրերի ընթացքը:

Նրանք  մտքեր են փոխանակել նաեւ  Հայաստան- սփյուռք փոխհարաբերությունների,  ամերիկահայությանը հետաքրքրող մի շարք հարցերի վերաբերյալ:

Լինսի հիմնադրամը ֆինանսավորվում է հայկական ծագմամբ ամերիկյան գործարար, միլիարդեր Քըրք Քըրքորյանի կողմից։ «Լինսի» հիմնադրամի առաջին ծրագիրը 2001-2003թթ. կազմել է 150 մլն. ԱՄՆ դոլար։

Ներկայումս, իրականացման փուլում է գտնվում հիմնադրամի երկրորդ ծրագիրը, որն արժե 60 մլն ԱՄՆ դոլար։ Այդ միջոցներով իրականացվելու է երեք նախագիծ. ճանապարհաշինություն՝ 20 մլն., Երևանի փողոցների վերականգնում՝ 20 մլն., և դպրոցների բարեկարգում (նույն արժողությամբ)։--0—