Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման մասին օրինագծի ընդունումը նոր հնարավորություններ կստեղծի ղարաբաղյան հակամարտության բանակցությունների համար. հայ պատգամավոր

12.09.2007, 11:06
Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման մասին օրինագծի ընդունումը նոր հնարավորություններ կստեղծի ղարաբաղյան հակամարտության բանակցությունների համար. հայ պատգամավոր

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրինագծի ընդունումը նոր հնարավորություններ կստեղծի ղարաբաղյան հակամարտության բանակցությունների համար, երեքշաբթի Հայաստանի ազգային ժողովում հայտարարեց «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

«Մենք գտնվում ենք պատմության ճակատագրական փուլում, երբ Հայաստանի ընդդիմադիր և իշխանամետ ուժերը կարող են իրենց վրա պատասխանատվություն վերցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության մակարդակի բարձրացման, երկու պետությունների միջև ավելի կանոնավոր հարաբերությունների ձևավորման, պատերազմի վերսկսման բացառման համար, ինչպես նաև ԼՂՀ-ի, որպես ինքնավար և անկախ պետության, իրավական կարգավիճակի ապահովման համար», - ասաց նա։

Ս. Սաֆարյանը  հույս հայտնեց, որ օրինագիծը խորհրդարանում կարժանանա պատշաճ քննարկման և, ստանալով հասարակական կազմակերպությունների լայն աջակցությունը, նոր էջ կբացի երկու հայկական անկախ պետությունների հետագա զարգացման համար։

«Մենք համոզված ենք, որ այս օրինագծով զգալի հնարավորություններ կընձեռնվեն միջազգային կազմակերպություններում ղարաբաղյան հակամարտության հարցի բարձրացման և բանակցային գործընթացի համար, մասնավորապես, երբ մենք հնարավորություն ունենք մինչև նախագահական ընտրությունները զգալի փոփոխություններ մտցնել այն բացթողումների շրջանակներում, որոնք բանակցային գործընթացքում մինչ այժմ զգալի էին», - ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղարը։

 «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը օգոստոսի 28-ին Հայաստանի ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման» մասին օրենքի նախագիծը։

Առաջարկվող նախաձեռնության հիմնավորումների մեջ նշվում է, որ ԼՂՀ –ն բավարարում է ինքնավար պետության մասին միջազգային իրավունքի բոլոր պահանջները։-0-