Հայաստանում 2007 թ. առաջին 7 ամիսների ընթացքում տեղի է ունեցել 1118 ճանապարհատրանսպորտային պատահար
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2007 թ. առաջին 7 ամիսների ընթացքում տեղի է ունեցել 1118 ճանապարհատրանսպորտային պատահար՝ 2006 թ. նույն ժամանակահատվածի 854 պատահարի դիմաց։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի տնօրեն, գնդապետ Հայկ Սարգսյանը։
«Հայաստանում նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել 1118 ճանապարհատրանսպորտայի պատահար, ինչի արդյունքում մահացել է 215 մարդ, ևս 1712-ը ստացել են մարմնական վնասվածքներ», - ասաց Հ. Սարգսյանը։
Նրա խոսքերով, 2006 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 264-ով։ Բացի այդ, ճանապարհատրանսպորտային պատահարներից այս տարի 44 մարդ ավելի է մահացել, քան անցյալ տարի, իսկ մարմնական վնասվածքներ ստացած մարդկանց թիվն աճել է 443-ով։
«Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից հիմնականը վարորդների կողմից արագության գերազանցումն է», - ասաց Հ. Սարգսյանը։-0-