2007-2008 ուս. տարում՝ Երևանում առաջին դասարան կգնա 8,1 հազ. երեխա

27.08.2007, 13:49
2007-2008 ուս. տարում՝ Երևանում առաջին դասարան կգնա 8,1 հազ. երեխա
2007-2008 ուս. տարում՝ Երևանում առաջին դասարան կգնա 8,1 հազ. երեխա

Երևանում 2007-2008 ուստարում առաջին դասարան կգնա  8 հազ. 115 երեխա, 2006-2007 ուստարվա 11,9 հազ. դպրոցականի փոխարեն։ Այս մասին երկուշաբթի տեղի ունեցած բրիֆինգում տեղեկացրեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ նշելով, որ 2007-2008 ուստարում դպրոց կգնան միայն 2001 թ.-ին ծնված երեխաները։ 

«Սակայն բերված թվերը վերջնական չեն, քանի որ ուստարվա ամենասկզբում տեղի են ունենում զգալի փոփոխություններ։ Վերջնական տվյալները կամփոփվեն սեպտեմբերի 5-ին», - տեղեկացրեց փոխքաղաքապետը։

Ընդ որում նա հայտարարեց, որ քաղաքապետարանը մինչ այդ ժամանակը ծրագրում է հասնել անցյալ տարվա ցուցանիշներին։ Կ. Արեյանը նաև նշեց, որ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հանձնարարականով՝ կազմվել է միջոցառումների ծրագիր, ըստ որի մինչև օգոստոսի 31-ը մայրաքաղաքի դպրոցների ենթակառուցվածքները պետք է բերվեն պատշաճ վիճակի։

««Երևան-Ջուր» և «Հայաստանի էլեկտրոցանցեր» ընկերությունների հետ համատեղ  անց են կացվում դպրոցների ջրամատակարարման և հոսանքամատակարարման միջոցառումներ։ Կոմունալ ծառայությունների հետ համատեղ դպրոցների շենքերն ու հարակից տարածքները բերվում են պատշաճ վիճակի», - ավելացրեց Կ. Արեյանը։

Բացի նշված միջոցառումներից, քաղաքապետարանը, Հայաստանի Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, ուստարվա սկզբին կանկացնի ճանապարհային անվտանգության շաբաթ։-0-