Հայաստանի ոստիկանությունը Ռուսաստանից վերադարձնում է ծնողազուրկ հայ երեխաներին
Հայաստանի ոստիկանությունը շարունակում է Ռուսաստանի տարբեր մարզերից առանց ծնողական խնամքի և տանիքի մնացած հայ երեխաներին հայրենիք վերադարձնելու ջանքերը։
«2007-ի առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան են վերադարձվել չորս հայ երեխա, որոնք մնացել են առանց ծնողական խնամքի»,- ասաց Հունանյանը։
Նա նշեց նաև, որ Հայաստանի իրավապահ մարմիններին շարունակում է անհանգստացնել անչափահասների կողմից իրականացվող հանցագործությունների թվի աճը։
«Այդպիսի աճի պատճառը մանր գողություններով զբաղվող խմբերի առկայությունն է»,- նշեց Հունանյանը։ Նրա խոսքերով, դա հանգեցրել է 2007-ի առաջին կիսամյակում անչափահասների հանցագործությունների աճին 92 դեպքով՝ 268-ից հասնելով 360-ի։
Ընդ որում, քրեական պատասխանատվության ենթարկված անչափահասների թիվը աճել է միայն 10-ով։
«Անչափահասների շրջանում հանցագործությունների դեմ պայքարի հարցում մենք ակնկալում ենք պետական և տեղական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների աջակցությունը»,- ասաց Հունանյանը։
Նրա խոսքերով, Երևանում և Վանաձորում արդեն այսօր գործում են վերականգնողական կենտրոններ, որոնց գործունեության դրական արդյունքներն ակնհայտ են։--0—