2007 թ. հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 14,6%-ը

31.07.2007, 14:23
2007 թ. հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 14,6%-ը
2007 թ. հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 14,6%-ը

2007թ. հունվար-հունիս ամիսների տվյալներով, Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի ողջ արտաքին առևտրաշրջանառության 14,6%-ը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։   

Վիճակագրական տվյալների համաձայն, այս ցուցանիշը Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների ցուցանիշների շարքում ամենաբարձրն է։ Ընդհանուր առմամբ ԱՊՀ երկրներին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 32,3%-ը, իսկ ԵՄ երկրներին՝ 38%-ը։

2007 թ. առաջին կիսամյակի տվյալներով, Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է  54,5%-ով՝ կազմելով 227 միլիոն դոլար։

Միաժամանակ, Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 98,9 միլիոն դոլար (Հայաստանի ողջ արտահանման 18,8%ը)՝ համեմատած 2006 թ. հունվար-հունիս ամիսների հետ՝ աճելով 2,1 անգամ։

Հայաստան ներմուծված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 178,1 միլիոն դոլար՝ աճելով 34,4%-ով։ Միաժամանակ, Ռուսաստանից ներմուծված ապրանքների ծավալն ամբողջությամբ կազմել է 250,1 միլիոն դոլար (աճը՝ 1,6 անգամ) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 18,8%-ը։   

2006 թ. հունվար-հունիս ամիսների համեմատ 2007 թ. նույն ժամանակահատվածում Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 36,5%-ով և կազմել 1891,9 միլիոն դոլար։ Ընդ որում, արտահանման ծավալը կազմել է 527 միլիոն դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 948,6 միլիոն դոլար։--0—