ВТБ խումբը դարձել է «Բանկ ВТБ (Հայաստան)» ՓԲԸ-ի արժեթղթերի 100%-ի բաժնետերը

25.07.2007, 19:16
ВТБ խումբը դարձել է «Բանկ ВТБ (Հայաստան)» ՓԲԸ-ի արժեթղթերի 100%-ի բաժնետերը
ВТБ խումբը դարձել է «Բանկ ВТБ (Հայաստան)» ՓԲԸ-ի արժեթղթերի 100%-ի բաժնետերը

ВТБ խումբը դարձել է «Բանկ ВТБ (Հայաստան)» ՓԲԸ-ի արժեթղթերի 100%-ի բաժնետերը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի-ծառայությունում, 2007-ի հուլիսի 25-ին ВТБ խումբը «Mika Armenia Trading» ՓԲԸ-ից գնել է մնացած 30% մինուս 1 արժեթուղթը՝ դառնալով  Հայաստանում իր  դուստր բանկի՝ «Բանկ ВТБ (Հայաստան)» արժեթղթերի փաթեթի 100%-ի միանձնյա սեփականատերը։

Հայաստանում ВТБ խմբի գործողություների ընդլայնման շրջանակներում, Հայաստանում 2004-ին ձեռք բերվեց «Հայխնայբանկի» (ներկայում «Բանկ ВТБ (Հայաստան)») 70% + 1 արժեթուղթ։

ВТБ –ի Հայաստանի դուստր բանկի անցումը ВТБ-ի առևտրային բրենդին կարևոր քայլ էր, որը կոչված էր Հայաստանի բանկային ծառայություների շուկայում հետագայում ևս ВТБ խմբի մրցակցային դիրքերի ամրապնդմանը։

«Բանկ ВТБ (Հայաստան)» ՓԲԸ-ի գործունեությունը նպաստում է Հայաստանի տարածքում ռուս և հայ հաճախորդների կոմերցիոն գործողությունների սպասարկման արդյունավետության բարձրացմանը, արտաքին առևտրային հաշվարկների անցկացմանը, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին տնտեսական համագործակցության ծրագրերի իրագործմանը։

«Բանկ ВТБ (Հայաստանը)» ամուր դիրքեր ունի կորպորատիվ բիզնեսում, և ազգային բանկային համակարգում, առաջատար տեղ է զբաղեցնում վարկավորման և բնակչության ներդրումների ոլորտներում։ «Բանկ ВТБ (Հայաստանի)» մարզային ցանցը հանրապետությունում ամենից մեծն է, բաղկացած է 91 մասնաճյուղերից և ներառում է Հայաստանի գրեթե ողջ տարածքը։

«Բանկ ВТБ (Հայաստանը)» բիզնեսի զարգացումը նախատեսում է ազգային տնտեսության ֆինանսավորման հետագա ընդլայնում։

Բանկի ներդրումային հնարավորությունների ընդլայնման նպատակով արդեն ընդունվել է տնօրենների խորհրդի որոշումը հաջորդ տարվա սկզբից բանկի հիմնական կապիտալի կրկնապատկման մասին։

Այսօր «Բանկ ВТБ (Հայաստան)» ՓԲԸ-ի հիմնական կապիտալը կազմում է շուրջ 7,5 մլր. դրամ կամ մոտ 22 մլն ԱՄՆ դոլար, իսկ ակտիվների մեծությունը ավելի քան 38 մլրդ. դրամ է։–0—