Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները (ՖՈՏՈ)
29.03.2022,
13:07
Բանակցությունների սկսվելուց առաջ Էրդողանը մասնակիցներին է դիմել համառոտ խոսքով. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 29-ի առավոտյան Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հաղորդում Է Anadolu գործակալությունը, բանակցություններն անցկացվում են «Դոլմաբախչե» պալատում: Բանակցությունների սկսվելուց առաջ Էրդողանը մասնակիցներին է դիմել համառոտ խոսքով:
Նա հույս է հայտնել, որ այդ բանակցությունները կնպաստեն Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների անձնական հանդիպման անցկացմանը, և հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է իր տարածքում ընդունել նման հանդիպումը:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան «խորապես անհանգստացած է» Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությամբ և հրադադարի կոչ է անում:
Ստամբուլում բանակցություններ անցկացնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Թուրքիայի և ՌԴ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:-0-