Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ

18.12.2021, 18:48
Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ
Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության 17-րդ համագումարն էր։
Համագումարի ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահ:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ընտրությունն անցկացվեց գաղտնի քվեարկությամբ: Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 523, դեմ`2:

Իր ելույթում Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կուսակիցներին։ Նա հույս հայտնեց, որ ինչպես ողջ հայ ժողովուրդը, այնպես էլ նրա համակիրները չեն հանձնվի։

«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ազատվենք այս սարսափից և սկսենք վերականգնել այն, ինչ ունեինք, կառուցել ավելի լավ Հայաստան», - ասաց նա։-0-