Փաշինյանը Կազանում կարճատև զրույցներ է ունեցել Չինաստանի նախագահի, արտերկրի մի շարք գործընկերների հետ (ՖՈՏՈ)
24.10.2024,
15:43
Փաշինյանը մտքեր է փոխանակել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահայանի հետ․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Կազանում տեղի ունեցող «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, վարչապետը մտքեր է փոխանակել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահայանի հետ:
Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող, այնպես էլ միջազգային նշանակության հարցերի:
Կարդացեք նաև՝ «Կազանում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը (ՎԻԴԵՈ)»