Պապիկյանը պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր է քննարկել ՀՀ–ում Գերմանիայի նորանշանակ դեսպանի հետ

29.10.2024, 13:19
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր
Պապիկյանը պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր է քննարկել ՀՀ–ում Գերմանիայի նորանշանակ դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։ 

Նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել նոր ձեռքբերումներ Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացման գործում: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների ընթացքը: 

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: