411.92
6.46
395.35
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի դիմումի առնչությամբ ՀԱՊԿ-ը կազմակերպել է սահմանային իրավիճակի կարգավորման մեխանիզմների գործարկման աշխատանքները

14:20
13 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդին Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայկական կողմի դիմումի կապակցությամբ կազմակերպության քարտուղարությունը ՀԱՊԿ միացյալ շտաբի հետ համատեղ կազմակերպել է իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ քարտուղարությունը:

«2022թ. սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական բախումներ են տեղի ունեցել ծանր սպառազինության և ԱԹՍ-ների կիրառմամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։

Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդները և պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարություններում:

Բարձր ենք գնահատում սեպտեմբերի 13-ին ՝ ժամը 9: 00-ից սկսած, շփման գծում հրադադարի պահպանման գործում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը»,- նշված է ՀԱՊԿ հաղորդագրության մեջ:
ՀԱՊԿ-ի քարտուղարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:45
02 Դեկտեմբերի 2022
Հայաստանն ու Հունգարիան պայմանավորվել են վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները
Հայաստանն ու Հունգարիան պայմանավորվել են վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները
12:39
01 Դեկտեմբերի 2022
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է հայ-թուրքական քննարկումներում «դրական տեդաշարժի» մասին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ երկու երկրների ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմում ու անգամ ճաշել Հայաստանի տարածքում
16:51
30 Նոյեմբերի 2022
Լավրովը Բայրամովի հետ հաջորդ շաբաթ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը
20:57
29 Նոյեմբերի 2022
ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Երևան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն Ադրբեջանից կմեկնի Թբիլիսի, այնտեղից էլ՝ Երևան
14:25
29 Նոյեմբերի 2022
Վահե Հակոբյանը և նրա «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում են գործունեությունը ԱԺ-ում
Վահե Հակոբյանը և նրա «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում են գործունեությունը ԱԺ-ում
09:52
29 Նոյեմբերի 2022
Բաքուն պատասխանել է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի առաջարկներին. Միրզոյան
Բաքուն պատասխանել է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի առաջարկներին
19:22
28 Նոյեմբերի 2022
Որևէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ որևէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա
12:46
28 Նոյեմբերի 2022
Ի՞նչ օգնություն է առաջարկում ՀԱՊԿ-ը Հայաստանին. գլխավոր քարտուղարը մանրամասնել է (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ օգնություն է առաջարկում ՀԱՊԿ-ը Հայաստանին. գլխավոր քարտուղարը մանրամասնել է. ՎԻԴԵՈ
00:02
26 Նոյեմբերի 2022
Պուտինն առաջարկել է ԱԽ մասնակիցներին քննարկել ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովը և նրա հանդիպումը Փաշինյանի հետ
Պուտինն առաջարկել է ԱԽ մասնակիցներին քննարկել ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովը և նրա հանդիպումը Փաշինյանի հետ
12:17
25 Նոյեմբերի 2022
Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը. Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյանը հայտնել է, որ հրաժարվում է պատգամավորի մանդատից