Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Աստանայում
10:15
12 Հոկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Աստանայում հոկտեմբերի 14-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ նախատեսվում է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:
Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Հոկտեմբերի 3-ին Ժնևում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են խաղաղության պայմանագիրն ու Արցախի հայերի իրավունքների ապահովումը:-0-
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ընդգծում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել
Արցախի ժողովրդին պատանդ պահելով՝ փորձ կարող է արվել Հայաստանից կտորներ վերցնել, դրա համար Հայաստանը չպետք է գնա դրան։ Արցախի իշխանությունները ինքնուրույն են բանակցում, ասել է Սիմոնյանը
Զախարովան այսօր հայտարարեց, որ Երևանը լավ հնարավորություն է բաց թողել` Մոսկվայում դեկտեմբերի 23–ին Բաքվի հետ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար