437.27
4.41
404.32
+9
Եղանակը Երևանում
Հայ

Համաշխարհային ԶԼՄ–ները շոկի մեջ են. հայտնի լրագրողները Ալիևին համեմատել են Հիտլերի և Հուսեյնի հետ

17:35
13 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մի շարք համաշխարհային հեղինակավոր լրատվամիջոցներ, քաղաքական գործիչներ, տարբեր կազմակերպություններ, այդ թվում` Freedom House–ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համեմատել են Ադոլֆ Հիտլերի և Սադամ Հուսեյնի հետ։

Նախօրեին Բաքվում բացվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ», որը բազմաթիվ լրատվամիջոցներ արդեն անվանել են «Ռազմական սարսափների պուրակ»։

«Պուրակում» հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: ԶԼՄ–ներում մասնավորապես ցինիզմի գագաթնակետ են անվանել այն լուսանկարը, որում Ալիևն անցնում է սպանված և գերեվարված հայերի սաղավարտներից պատրաստված ճեմուղով (մոտիկից նայելիս` շատերի վրա կարելի է տեսնել գնդակներից առաջացած անցքեր)։

«Պուրակի» բացման կապակցությամբ իրենց վրդովմունքն են հայտնել այնպիսի հայտնի հրատարակությունների թղթակիցներ, ինչպիսիք են France 24–ը, The Guardian–ը, BuzzFeed–ը, Times–ը, Bloomberg–ն  ու այլք, գործող և նախկին քաղաքական գործիչներ։

«Սադամ Հուսեյնն օգտագործել է իրանական սաղավարտները Բաղդադում հաղթանակի մեծ հուշարձանը զարդարելու համար` հսկայակ խաչված թրերով», – զուգահեռներ է անցկացրել ամերիկացի նախկին դիվանագետ Ալբերտո Միգել Ֆերնանդեսը` Twitter–ում մեկնաբանելով Ալիևի լուսանկարը` հայկական սաղավարտների ֆոնին։

Ամերիկացի լրագրող և մարդաբան Ջուլիան Մակբրայդը հրապարակել է կոլաժ` Ալիևի նույն լուսանկարով և Սերբիայի Նիշ քաղաքի խաղաղ բնակիչների կմախքե գլուխների լուսանկարով, որոնք զմռսված են պատի մեջ։

«Վերևում Սերբիայի Նիշ քաղաքն է, որտեղ օսմանյան լծի ժամանակ թուրքերը սպանել են խաղաղ բնակիչներին` վրեժխնդիր լինելով կազմակերպված ապստամբության համար և զմռսել են նրանց գլուխները պատի մեջ։ Ներքում դիկտատոր Ալիևն է` հայ զինվորների սաղավարտների պատի մոտ։ Պանթյուրքիզմն այնքան հիանալի է։ Հաշտեցու՞մ», – գրել է նա Instagram–ի իր էջում։

Ամերիկացի հայտնի լրագրող և պրոդյուսեր Լինդսի Սնելը հայտարարել է, որ Ադրբեջանում ռազմական հանցագործությունները խրախուսվում են այդ երկրի իշխանությունների կողմից։

«Զարմանալի չէ, որ Ադրբեջանի այդքան շատ զինծառայողներ արձանագրել են, որ կատարել են դաժան ռազմական հանցագործություններ։ Այս տեսակ անբարոյականությունը խրախուսվում և տոնվում է պետական մակարդակով», – նշելէ նա Twitter–ի իր էջում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ