Փաշինյանն` օպերատորի դերում. կառավարության անդամները քոչարի պարեցին Խնձորեսկի կամրջի վրա (ՎԻԴԵՈ)

05.08.2019, 13:48
Փաշինյանն` օպերատորի դերում. կառավարության անդամները քոչարի պարեցին Խնձորեսկի կամրջի վրա:
Փաշինյանն` օպերատորի դերում. կառավարության անդամները քոչարի պարեցին Խնձորեսկի կամրջի վրա (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Խնձորեսկում մասնակցում է Սպարապետի օրվա միջոցառմանը։

Նա Խնձորեսկի կամրջի վրայից ուղիղ եթեր էր մտել Facebook–յան իր էջում։

Եթերի ժամանակ վարչապետը նշեց, որ գտնվում են Խնձորեսկի կամջրի վրա, որտեղ այսօր տեղի է ունենում Սպարապետի օրվա միջոցառումը։

«Ով չի եղել Խնձորեսկում, շատ մեծ բան է կորցրել», – նշեց Փաշինյանը։

Նա կոչ արեց այցելել Սևան, Դիլիջան, Խնձորեսկ, Կապան, Ղարաբաղ, Շուշի, Ամարաս, Գանձասար` նշելով, որ ամառը դեռ առջևում է։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են կառավարության անդամները, այդ թվում` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, քոչարի պարում։

Կամրջի վրայից դուրս գալիս վարչապետը հանդիպեց կամրջի կառուցողին։

«Սպարապետի օրը» բոլոր ժամանակների հայ սպարապետների ոգեկոչման տոնական միջոցառումն է։ Խնձորեսկում, Անապատ վանքի բակում է գտնվում 18-րդ դարի ազգային- ազատագրական պայքարի հերոս Մխիթար Սպարապետի շիրիմը։ Հենց այս փաստն է բոլորին համախմբում Խնձորեսկում։–0-