Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար

21.07.2019, 15:27
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար: Այդ մասին հայտնում է life.ru-ն` հղում անելով RT-ի վրա:

Գիտնականները պարզել են, որ առողջ ապրելակերպին խթանող ըմպելիք կարող է դառնալ գետնախնձորից պատրաստված ոչ ալկոհոլային ըմպելիքը:

Պարզվել է, որ այդ մթերքն ունի ունիվերսալ բուժիչ հատկություններ, այն օգտագործում են նաև դեղամիջոցներ պատրաստելու համար: Գետնախձորն օգտագործում են նյութափոխանակության ուղղման, ճարպակալման, շաքարախտի, ինչպես նաև երիկամների հիվանդությունների և մարսողական համակարգի համար:

Գետնախնձորի հիման վրա պատրաստված ըմպելիքը կպարունակի ածխաջրեր, պեկտին, B խմբի վիտամիներ, ասկորբինաթթու, β-կարոտին, որոնք օգտակար են օրգանիզմի համար: Նա պարունակում է նաև բազմաթիվ օգտակար նյութեր և հանքային մասնիկներ:

Ըմպելիքին ավելի հաճելի համ հաղորդելու համար կարելի է ավելացնել խնձորի, դդմի, գազարի, դեղձի, մարաքույայի և արքայախնձորի հյութ:-0-