635.31
7.06
522.37
+18
Եղանակը Երևանում
Հայ

Բաքվում արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ (ՖՈՏՈ)

12:18
13 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Բաքվում արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Այսօր՝ 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»:

«Պուրակում» հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում:

Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով:

«««Պուրակի» հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ է, որ ցուցադրությունն արված է Հայաստանի ու Արցախի հայերի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ատելությունն ու թշնամանքն ավելացնելու, խրախուսելու համար: Ցուցադրություններն արված են ցինիզմով՝ հրապարակայնորեն նսեմացնելու համար պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու համար նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը»,– նշել է Թաթոյանը Facebook–յան իր էջում:

Նույն ցինիզմով ցուցադրված են Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրերը, իսկ զոհված զինվորականների սաղավարտների ցուցադրումն արված է՝ ակնհայտ իմանալով, որ դա լրացուցիչ տառապանքներ է պատճառելու նրանց ընտանիքներին, հայաստանյան ու արցախյան հասարակությանը, գեներացնելու է նոր ատելություն ադրբեջանական հասարակությունում:

Ադրբեջանական իշխանությունները բացված «պուրակում» ցուցադրել են նաև հայ գերիներին վերաբերող տեսարաններ: Այս քայլը հատկապես դատապարտելի է այն ֆոնին, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար, մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ պահվել գերիներ՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք:

«Ադրբեջանական իշխանությունների համար ակնհայտ է, որ այս զգայուն հարցը պատճառելու էր հոգեկան ցավ ու տառապանք անհայտ կորածների ու գերիների ընտանիքների ու հայ հասարակությանն, առհասարակ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են այս բովանդակությամբ բազմաթիվ բողոքներ ու ահազանգեր, ինչպես նաև արձանագրվել են ահազանգող հրապարակումներ սոցիալական ցանցերում», – նշել է Թաթոյանը:

Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վեր է հանել ցուցահանդեսի վերաբերյալ ադրբեջանական սոցիալական ցանցերի գրառումներ (մենք այդ ապացույցներն առանձին կհրապարակենք), որոնք միայն ողջունում ու խրախուսում են Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունը, իսկ մեկնաբանությունները վկայում են ակնհայտ հայատյացության ու թշնամանքի մասին:

Նման «պուրակի» բացումն ակնհայտ հաստատում է Ադրբեջանում ինստիտուցիոնալ հայաստյացության և թշնամանքի քարոզի պետական քաղաքականության առկայության փաստը: Այդ քաղաքականությունը հետևողականորեն իրականացվում է տարիներ շարունակ և հաստատվում կոնկրետ ապացույցներով։

Այդ քաղաքականության հետևանք են այն դաժանություններն ու խոշտանգումները, սպանությունները, որոնք ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ կատարել են թե՛ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների, թե՛ 2016թ. ապրիլյան պատերազմական գործողությունների, թե՛ ադրբեջանական այլ զինված հարձակումների ժամանակ:

Պետական հովանավորչությամբ թշնամանքն էր պատճառը, որ ադրբեջանական զինվորականները դաժանաբար խոշտանգում ու սպանում էին հայկական կողմի զինծառայողներին և քաղաքացիական անձանց՝ գործելով բաց դեմքերով, բացառիկ ցինիզմով՝ առանց անգամ մտածելու պատասխանատվության մասին և վստահ լինելով, որ դրա համար նրանք միայն գովասանքի են արժանանալու:

Ուստի, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին նվիրված «պուրակի» ցուցադրություններն ակնհայտորեն վերահաստատում են Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը:

«Այս բացարձակ արատավոր երևույթը ևս մեկ անգամ վկայում է, որ մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. դա պարզապես շղարշ է, որ նախատեսված է միջազգային հանրության համար», – նշվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հենց այս քայլերն են, որ հանգեցնում են խոշտանգումների, դաժանությունների և բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում:–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:49
06 Մայիսի 2021
Մեկնարկել է Այվազյանի ու Լավրովի առանձնազրույցը (ՖՈՏՈ)
Մեկնարկել է Այվազյանի ու Լավրովի առանձնազրույցը.ՖՈՏՈ
20:30
04 Մայիսի 2021
Սիրիացի վարձկան ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման
Սիրիայի քաղաքացիները դատապարտվել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում որպես վարձկան-ահաբեկիչներ ներգրավվելու համար
14:39
27 Ապրիլի 2021
Ալիևը «Սոսիների պուրակու՞մ» է. ՀՀ–ում մեկնաբանել են Ադրբեջանի նախագահի սկանդալային լուսանկարը (ՖՈՏՈ)
Ալիևը «Սոսիների պուրակու՞մ» է. ՀՀ–ում մեկնաբանել են Ադրբեջանի նախագահի սկանդալային լուսանկարը.ՖՈՏՈ
14:58
26 Ապրիլի 2021
Կրեմլը մեկնաբանել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Կրեմլը մեկնաբանել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
10:15
25 Ապրիլի 2021
Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
00:50
25 Ապրիլի 2021
Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո թուրք գործիչը կոչ է արել փակել «Ինջիրլիք» ամերիկյան ավիաբազան
ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո թուրք գործիչը կոչ է արել փակել «Ինջիրլիք» ամերիկյան ավիաբազան
14:20
24 Ապրիլի 2021
ԵԽ փոխնախագահը կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Եվրախորհրդարանի փոխնախագահը կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
00:22
24 Ապրիլի 2021
Բայդենը տեղեկացրել է էրդողանին, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. Bloomberg
Բայդենը տեղեկացրել է էրդողանին, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. Bloomberg
17:49
23 Ապրիլի 2021
Թուրքիայի նախագահն արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ–ի հնարավոր պլաններին
Էրդողանն արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ–ի հնարավոր պլաններին
14:54
23 Ապրիլի 2021
Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Jerusalem Post
Որպեսզի վստահ լինենք, որ աշխարհում այլևս կոտորածներ չեն լինելու, պետք է կոչենք իրերն իրենց անուններով. այս մասին ասվում է իսրայելական The Jerusalem Post-ի խմբագրականում, որը վերնագրված է. «Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»
19:46
22 Ապրիլի 2021
Զախարովան մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը ուժի կիրառմամբ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը ուժի կիրառմամբ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
11:41
22 Ապրիլի 2021
«Ազատագրում» շարժման ակտիվիստներն իրենց կապել են կառավարության շենքի դարպասներին, ոստիկանությունը «բոլգարկա» է կիրառել
«Ազատագրում» շարժման ակտիվիստներն իրենց կապել են կառավարության շենքի դարպասներին, ոստիկանությունը «բոլգարկա» է կիրառել