Բաքվում ուղղակի սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ․ Ոսկանյան
20.05.2024,
11:34
Բաքվում ուղղակի սարսափում են, որ ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ, քանի որ իրանական փորձագիտական շրջանակներում տարածված է տեսակետ, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի հենց մերձարաքսյան գոտում է գործելու լայն հնարավորություններ ստացել իսրայելական հետախուզությունը

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Բաքվում ուղղակի սարսափում են այն բանից, որ ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ, հայտարարել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի կապակցությամբ և անհանգստություն հայտնել։ Ակնհայտ է՝ Բաքվում ուղղակի սարսափում են այն բանից, որ ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ, քանի որ իրանական փորձագիտական շրջանակներում տարածված է տեսակետ այն մասին, որ արհեստածին Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի հենց մերձարաքսյան գոտում է գործելու լայն հնարավորություններ ստացել իսրայելական հետախուզությունը», – գրել է Ոսկանյանը Տելեգրամի իր ալիքում։
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին, Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին, Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը և մի քանի այլ անձինք։
Ռաիսին վերադառնում էր իրանա-ադրբեջանական սահմանին իր ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից։ Ըստ պետական հեռուստատեսության՝ միջադեպը գրանցվել է Ջոլֆա քաղաքի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք։
Համաձայն Իրանի սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի երկրի առաջին փոխնախագահը։