ՀՀ ԱԳ նախարարը հրավիրվել է Ռուսաստան․ Լավրով
14.01.2025,
15:06
Միրզոյանը հրավիրված է Ռուսաստանի Դաշնություն, մենք սպասում ենք նրան, ասել է Լավրովը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան, նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մեր երկխոսությունը (Հայաստանի հետ) շարունակվում է, նա հրավիրված է Ռուսաստանի Դաշնություն, մենք սպասում ենք նրան», - ընդգծել է Լավրովը։