422.58
4.25
391.97
+5
Եղանակը Երևանում
Հայ

«Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա». Քոչարյանը` Տեր–Պետրոսյանին

14:13
28 Սեպտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ստեղծված իրավիճակում առաջինը հանրային կոնսոլիդացիան է. սա ուղղակի անհրաժեշտ պայման է, առանց սրա ոչինչ չի ստացվելու, հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Գիտե՞ք կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա: Կապիտուլյացիայի համար պետք է հակառակը՝ դե կոնսոլիդացիա: Այս պարզ ճշմարտություններն իրար խառնելը չեմ հասկանում՝ դա չգիտակցելո՞վ է արվում, թե՞ նպատակաուղղված», – ասաց նա այսօր ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է պայմանագրեր ստորագրի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև նշել է, որ հաշվի առնելով երկրի առջև ծառացած լուրջ խնդիրները և ցավոտ լուծումներն` անհրաժեշտ է բոլոր ուժերի կոնսոլիդացիա, պետք է սկսել երկխոսություն իշխանության և ընդդիմության միջև։

«Կապիտուլյացիան դեգրադացիա է առաջացնում, նաև անզորության զգացում, սա է միգուցե պետք այսօր այն մարդկանց, որոնք կոչ են անում կոնսոլիդացվել՝ հանրային կոնսոլիդացիա կապիտուլյացիայի համար», – հայտարարեց Քոչարյանը։

Նրա խոսքով, եթե մենք ուզում ենք հանրային կոնսոլիդացիա, ապա պետք է դա ունենալ բարձր, դժվար հասանելի, ժողովրդի կամք պահանջող նպատակների համար: Հենց այս կոնտեքստում իշխանափոխությունը իմպերատիվ պահանջ է։

«Բայց, երբ ասում ենք իշխանափոխություն, այն խորհրդարանական երկրում կարող է լինել ամբողջական կամ մասնակի: Օրինակ՝ երբ խորհրդարանն ընտրում է վարչապետի, իրականում դա մասնակի իշխանափոխություն է, քանի որ վերահսկիչ փաթեթը մնում է այդ քաղաքական թիմի մոտ: Սա այն հարցն է, որը քննարկվելիք թեմա կարող է լինել քաղաքական դաշտում: Մի բան ակնհայտ է՝ մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է», – նշեց Քոչարյանը։

Խոսելով Հայաստանի, Արցախի նախկին նախագահների և Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հանդիպման մասին` Քոչարյանը հերքեց Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ նա ընթերցել է իշխանությունների հետ երկխոսություն սկսելու առաջարկը։ Միաժամանակ Քոչարյանը ձեռնպահ մնաց ներկայացնել հանդիպման մանրամասները։

Կաթողիկոսի և նախկին նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 22–ին։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պաշտոնական հաղորդագրության մեջ հանդիպման մանրամասների մասին տեղեկություն չկար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:24
01 Ապրիլի 2024
Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի ուղղությամբ․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են ԱՄՆ-ի ճնշման արդյունքում պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ
11:02
01 Ապրիլի 2024
Հայաստանում հավատում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերումը հնարավոր է․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերմանը
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ