Փաշինյանը հանդիպել է Սինգապուրի վարչապետի հետ (ՎԻԴԵՈ)

29.09.2019, 14:17
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում հյուրընկալել են Սինգապուրի վարչապետին և նրա տիկնոջը:
Փաշինյանը հանդիպել է Սինգապուրի վարչապետի հետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում հյուրընկալել են Սինգապուրի վարչապետին և նրա տիկնոջը, ովքեր Հայաստան են ժամանել ՀՀ վարչապետի հրավերով՝ պաշտոնական այցով:

Այցի շրջանակում Սինգապուրի վարչապետը կհանդիպի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իսկ հոկտեմբերի 1-ին կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին՝ ընդլայնված կազմով:

Նիստի շրջանակում նախատեսվում է ԵՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրում:-0-