Կրեմլում մեկնաբանել են «ԲՐԻԿՍ»-ի գագաթնաժողովում Փաշինյան-Ալիև զրույցը (ՎԻԴԵՈ)
24.10.2024,
14:23
Կրեմլը մեկնաբանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Փաշինյանի և Ալիևի միջև զրույցը. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովում չի խանգարել ընդհանուր քննարկմանը։ Այս մասին ТАСС-ի հարցին ի պատասխան նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ միջազգային հանդիպումները մշտապես օգտագործվում են երկկողմ շփումների համար։
«Ոչ, չի խանգարել։ Սա սովորական պրակտիկա է։ Երկրների ղեկավարներն օգտագործում են հարթակները երկկողմանի շփումների համար», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում մասնակցում է «ԲՐԻԿՍ» գագաթնաժողովին։

