Միրզոյանը իրանցի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցեր
14.11.2024,
20:01
Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են,որ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին: