Դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրերի վրա․ Ռուբինյանն՝ ընդդիմությանը
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ես կարծում եմ՝ դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրերի վրա, դուք ընդամենն ուզում եք գերիների առկայությունն Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտսլի։ Այս մասին ԱԺ-ում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով քննարկման ընթացքում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունն այժմ դա է փորձում անել։
«Պարոն Ռուստամյանն ասում է՝ Հայաստանի դիրքորոշումը հստակ չի գերիների առումով․ լու՞րջ եք ասում, ի՞նչը հստակ չի, ինչ-որ մեկը կասկածու՞մ է, որ ՀՀ կառավարությունն ուզում է գերիները վերադառնան»,- ասաց Ռուբինյանը։
Բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները, ըստ ԱԺ փոխնախագահի, բոլոր հայտարարություններում նշում են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձի անհրաժեշտությունը։
«Երբ պարոն Խաչատրյանն ասում է՝ մենք լռում ենք, պարոն Ռուստամյան, երբ ԵԽԽՎ-ու իրար հետ Հռոմում էինք և բանաձևերից մեկում ընդգրկվեց ռազմագերիներ և այլ անձանց վերադարձի մասին կետ, դա իմ լռության արդյունքում մտցվե՞ց, թե՞ իմ չլռության»,-հավելեց Ռուբինյանը։

