Չեմ կարծում, որ ՀՀ ԶՈՒ-ն աջակցության կարիք ունի Նախիջևանի հատվածում վերահսկողությունը պահպանելու համար. Բալայան

02.07.2018, 13:44
Հայաստանը ՀԱՊԿ–ին դիմելու անհրաժեշտություն չի տեսնում Նախիջևանի հատվածում վերահսկողությունը պահպանելու համար, հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Չեմ կարծում, որ ՀՀ ԶՈՒ-ն աջակցության կարիք ունի Նախիջևանի հատվածում վերահսկողությունը պահպանելու համար. Բալայան

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ՀԱՊԿ–ին դիմելու անհրաժեշտություն չի տեսնում Նախիջևանի հատվածում վերահսկողությունը պահպանելու համար, հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ 

Նախօրեին Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ հունիսի 30–ի երեկոյան և հուլիսի 1–ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այլրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը:

Загружается новость ... "Лево"

«Այդ սահմանին այլ երկրների զորամիավորումներ տեղակայելու կարիք չկա. այդ պարտականության կատարումը մեր զինված ուժերի վրա է, և մենք արդյունավետ ու վստահ իրականացնում ենք դա»,– ասաց Բալայանը։

Նրա խոսքով, Ադրբեջանի գործողությունները Նախիջևանում հիմնված են անպատասխատու մոտեցումների վրա։ 

«Քաղաքական տեսակետից որևէ նոր բան չկա, որ Ադրբեջանը խոսում է անպատասխանատվության սկզբունքից՝ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելով։ Այս հարցը բարձրացնում ենք ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների, այնպես էլ մեր մյուս գործընկերների և կազմակերպությունների  առջև», – ասաց Բալայանը երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսաքով, համանախագահները լուրջ անելիք ունեն, «որովհետև չլսելով նրանց հորդորները և չկատարելով իր ստանձնած պարտավորությունները՝ առաջին հերթին Ադրբեջանը արհամարհում է համանախագահող երկրներին»։

Բալայանն անդրադարձավ նաև առանց նախնական իրազեկման Ադրբեջանի կողմից զորավարժությունների անցկացման հարցին։ 

«Կան տարբեր ձևաչափեր, որոնց շրջանակում բարձրացվում է այդ հարցը։ Խնդիրն այն է, որ այն պայմանավորվածություններում, որոնցով նախատեսված է իրազեկում զորավարժությունների մասին, բացակայում է պատժամիջոցների մեխանիզմը նշված կետերի խախտման դեպքում», – ասաց Բալայանը։–0–