ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ափսոսանք է հայտնել, որ ՆԱՏՕ–ի զորավարժություններին տարբեր պատրվակներով ներգրավվել են Վրաստանի հարևան երկրները։
«Մենք չենք կարող համաձայնվել այն հայտարարությունների հետ, այդ թվում` Վրաստանի ՊՆ–ի, որ այդ զորավարժություններն ուղղված են Սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանն աջակցելուն։ Կայունությունն ու անվտանգությունը կառուցողական երկխոսությունն է, այլ ոչ թե ուղղաթիռներն ու տանկերը», – ասել է նա ուրբաթ ճեպազրույցի ընթացքում։
Загружается новость ... "Лево"
Զախարովայի խոսքով, ակնհայտ է, որ այդ զորավարժությունների իրական խնդիրն ուժային ճնշման պրոյեկցումն է, առաջին հերթին, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ռուսաստանի վրա։
«Իրական հետևանքներն են ռազմատենչ տրամադրություններին աջակցելն ու լարվածության անխուսափելի ավելացումը», – հայտարարել է Զախարովան։
Հայաստանը մասնակցում է օգոստոսի 1–ին մեկնարկած Noble Partner 2018 («Վեհանձն գործընկեր 2018») ՆԱՏՕ անդամ երկրների և գործընկերների զորավարժություններին, որոնց մասնակցում են ավելի քան 3 հազար զինծառայողներ 13 երկրներից։ Noble Partner առաջին զորավարժությունները կազմակերպվել են Վրաստանում 2015թ.–ին։–0–