Լևոն Տեր–Պետրոսյանն Արցախի մասին հարցին հարցով է պատասխանել
09.12.2018,
17:32
Լևոն Տեր–Պետրոսյանը Արցախի մասին հարցին հարցով է պատասխանել:
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
Տեր-Պետրոսյանի ընտրության պահին որոշակի տեխնիկական խնդիրներ առաջացան, նույնականացման սարքը չճանաչեց նրա մատնահետքերը: Տեր Պետրոսյանին քվեաթերթիկ տվեցին միայն երկու ձեռքերի մատների մատնահետքերի սկանավորման մի քանի փորձից հետո:
Загружается новость ... "Лево"
ՀՀ առաջին նախագահն ընտրական հանձնաժողովի նախագահից ճշտեց քվեարկության կարգը, ինչից հետո բավականին երկար մնաց քվեարկության խցիկում:
Ընտրություն կատարելուց հետո նա ասաց միայն, որ քվեարկել է հանուն խաղաղության` հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

