ՀՅԴ–ն հրապարակել է իր նախընտրական ցուցակի առաջին եռյակը

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 13-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հաստատել է ՀՅԴ համամասնական ցուցակը, հաղորդվում է ՀՅԴ–ի կայքում։
Առաջին եռյակում են ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀՅԴ անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:
Ավելի վաղ «Իմ քայլը» դաշինքը հրապարակել է իր ցուցակի առաջին տասը տեղերը, ԶԼՄ–ներն էլ հրապարակել են ՀՀԿ–ի ցուցակի առաջին ությակը։
Հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց` ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Հոկտեմբերի 24–ին ՀՀ ԱԺ–ն չընտրեց վարչապետ։ Նոյեմբերի 1–ին կրկին վարչապետ չընտրվեց, և Խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9–ին։ -0-