ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հաստատվել է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը։
Ինչպես Facebook–յան էջում հայտնում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Նիկոլ Փաշինյան
2. Արարատ Միրզոյան
3. Լենա Նազարյան
4. Տիգրան Ավինյան
5. Արայիկ Հարությունյան
6. Ալեն Սիմոնյան
7. Սասուն Միքայելյան
8. Լիլիթ Մակունց
9. Սուրեն Պապիկյան
10. Զարուհի Բաթոյան
Նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է։
Հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց` ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Հոկտեմբերի 24–ին ՀՀ ԱԺ–ն չընտրեց վարչապետ։ Նոյեմբերի 1–ին կրկին վարչապետ չընտրվեց, և Խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9–ին։ -0-