ՀՀ նախագահը չեղյալ հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները
17:43
01 Մարտի 2018
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չեղյալ հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները, այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` հղում անելով նախագայի մամուլի քարտուղարի հայտարարությանը։
«Նախագահ Սերժ Սարգսյանը չեղյալ ու անվավեր է հայտարարել հայ-թուրքական արձանագրությունները», - գրել է Բալայանն իր էջում:
Որոշումը ընդունվել է Հայաստանի նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Արձանագրությունները նախաստորագրվել էին 2009 թվականի հոկտեմբերի 10-ին: -0-
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման