438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Թրամփի օգնականը և Ադրբեջանի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

14:30
25 Հոկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Միացյալ Նահանգները չափազանց կարևորում են Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական տեսանկյունից։ Այդ մասին «Ամերիկայի ձայնը» հեռուստառադիոընկերության հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով չորեքշաբթի այցելել է Ադրբեջան, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Մենք չափազանց կարևոր ենք համարում Հարավային Կովկասը Միացյալ Նահանգների համար ռազմավարական տեսանկյունից։ Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի մասին է, որը միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի միաժամանակ և Ռուսաստանի, և Իրանի հետ», – ասել է նա։

Ըստ Բոլթոնի, այցի շրջանակում նա, մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները և դրանց ազդեցությունը Ադրբեջանի վրա։

Загружается новость ... "Право"

«Մենք մտադիր ենք ավելի ակտիվ իրականացնել այդ պատժամիջոցների քաղաքականությունը, ավելի ակտիվ, քան մինչև Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը։ Մենք սպասում ենք նոր պատժամիջոցների, սակայն չենք ուզում դրա արդյունքում վնաս հասցնել մեր ընկերներին Ադրբեջանում», – նշել է ԱՄՆ նախագահի օգնականը։

Նա վստահություն է հայտնել, որ կգտնվի տարբերակ, որն ընդունելի կլինի երկու կողմի համար և որը հնարավորություն կտա հասնել երկու նպատակի` վնաս չհասցնել Ադրբեջանին, սակայն միաժամանակ առավելագույն ճնշում կիրառել Իրանի նկատմամբ։

Բոլթոնը նշել է, որ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։

«Կարծում ենք, որ արդյունքի ձեռքբերումը, որը կգոհացնի հակամարտության երկու կողմերին (Ադրբեջանին և Հայաստանին), շատ կարևոր է` հաշվի առնելով տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը», – նշեց նա։

Նա չի բացառել նաև այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել իր լիազորությունները, որպեսզի դադարեցնի Ազատության աջակցության ակտի 907 լրացման ազդեցությունը, որը սահմանափակում է ԱՄՆ–ի կողմից Ադրբեջանին օգնության ցուցաբերումը պետական մակարդակով, ինչպես դա անում էին նրա նախորդրները։

«Այդ դրույթը հաստատվել է Կոնգրեսի կողմից։ Իշխանության գործադիր մարմինը պարտադիր չէ, որ հետևի նույն քաղաքական ուղուն և, ըստ մեր Սահմանադրության, հենց նախագահն է որոշում արտաքին քաղաքականությունը։ Շատ դեպքերում տարբեր նախագահներ դադարեցրել են այդ դրույթի ազդեցությունը, որպեսզի գնումներ իրականացնեն, և մենք անընդատ դիտարկում ենք այդ հնարավորությունը, որպեսզի որոշենք` պարտադիր է դա, թե ոչ», – ասաց նա։

Լրացումն ընդունվել է Կոնգրեսի կողմից 1992 թ.–ին և արգելում է օգնության տրամադրումը Բաքվին ամերիկյան վարչակազմի կողմից` Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտության պատճառով։ Երկար տարիներ ադրբեջանական դիվանագիտությունը փորձում է կասեցնել այդ լրացումը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ