Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
24.01.2024,
22:53
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերությունների հարցն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք իսկապես այնտեղ (Ղարաբաղում) ունենք խաղաղապահներ, նույնիսկ այն բանից հետո, երբ բոլորը ճանաչեցին Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք։ Բայց այս հարցն արդեն չի վերաբերում հայկական կողմին, սա Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարցն է»,- Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։–0–