Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում ՊԲ-ն հետ է մղել թշնամու առաջխաղացման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 այլ զրահատեխնիկա և 2 ԱԹՍ

08.11.2020, 10:12
Համառ մարտեր Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում. ՊԲ-ն հետ է մղել առաջխաղացման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 այլ զրահատեխնիկա, 11 ավտոտեխնիկա և 2 ԱԹՍ


Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում ՊԲ-ն հետ է մղել թշնամու առաջխաղացման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 այլ զրահատեխնիկա և 2 ԱԹՍ

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:

Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ:

Մարտական գործողություններին զուգահեռ հակառակորդը հրթիռահրետանային համակարգերվ թիրախավորել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:

Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղությամբ: -0-