ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ: Այս մասին հայտնում է ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պատերազմի ընթացքում տուժած բնակավայրերի և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով, այսօր շինանյութերով բեռնված մեքենաների շարասյունը հասել է Ստեփանակերտ:
Загружается новость ... "Лево"
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին ընդունել են օգնության առաջին խմբաքանակը, որպեսզի շինարարները տեղափոխեն շինհրապարակներ և առաջիկայում սկսեն վերականգնման աշխատանքները:
«ՌԴ-ից ստացված օգնությունը (շինանյութ, ապակի, թիթեղ, փայտանյութ) պահեստավորվել է Արցախի քաղաքաշինության նախարարության պահեստում:
Կարեն Սարգսյանը ՌԴ գործընկերներին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած աջակցության համար, կարևորել յուրաքանչյուրի օգնությունը՝ հետպատերազմական շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-