Կոմիտասի երաժշտությունը հնչել է Շուշիի ավերված եկեղեցում. այն կատարել է բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը (ՎԻԴԵՈ)

13.10.2020, 14:20
Բելգիահայ երաժիշտը Կոմիտաս է նվագել Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում. ՎԻԴԵՈ
Կոմիտասի երաժշտությունը հնչել է Շուշիի ավերված եկեղեցում. այն կատարել է բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը կարճ համերգ է ունեցել Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկղեցում: Այս տաճարը հոկտեմբերի 8-ին երկու անգամ հայտնվել է Ադրբեջանական զինված ուժերի կրակի տակ:

«Ես գնացել եմ այնտեղ, որպեսզի աշխարհին ասեմ. չի կարելի կրակել եկեղեցիների վրա, դա պարզապես աննորմալ է: Այստեղ ես կատարեցի մեր մեծ կոմպոզիտոր Կոմիտասի երաժշտությունը, որը հազիվ է փրկվել ցեղասպանությունից և ստիպված հեռացել հայրենիքից: Դրանից հետո Կոմիտասը գրեցլ է «Կռունկ» կոմպոզիցիան», - ասել է երաժիշտը «Կոմերսանտ»-ի թղթակցին:

Նրա խոսքով ՝ յուրաքանչյուր հայ, ով ապրում է Հայաստանից դուրս, երկնքում վերամբարձ կռունկ տեսնելիս հարցնում է իրեն. «Ինչպե՞ս է այնտեղ իմ հայրենիքը»: «Ես ինքս, ցավոք, Հայաստանում չեմ ապրում, և սա ինձ համար շատ նշանակալից երաժշտություն է», - ասել է նա:

Սևակ Ավանեսյանը մտադիր է գնալ նաև Շուշիի մզկիթ՝ այնտեղ պարսկական երաժշտություն կատարելու: «Այստեղ քիչ մահմեդականներ են ապրում, բայց հայերը հարգում են ուրիշի դավանանքը, պահպանում են ուրիշների տաճարները: Մենք պաշտպանում ենք մզկիթները, այլ ոչ թե ռմբակոծում դրանք », - ասել է նա թղթակցին:-0-