2011թ.-ի հունվար-սեպտեմբերին Ղարաբաղում գրեթե 2 հազար երեխա է ծնվել. վիճակագրություն
28.10.2011,
13:20
2011թ.-ի հունվար-սեպտեմբերին Ղարաբաղում գրեթե 2 հազար երեխա է ծնվել. վիճակագրություն
2011թ.-ի հունվար-սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 1.995 երեխա է ծնվել՝ 2010թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 38-ով կամ 1,9 տոկոսով, Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը՝ հղում անելով ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությանը:
Հաղորդագրության համաձայն՝ նշված ամսում հանրապետությունում 988 մարդ է մահացել, ինչը 14-ով կամ 1,4 տոկոսով պակաս է 2010թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ:
2011թ.-ի հունվար-սեպտեմբեր ամսին ԼՂՀ բնակչության բնական աճը 1007 մարդ է կազմել, մեխանիկականը՝ 324:
Նշված ժամանակահատվածում ԼՂՀ-ում 549 ամուսնություն և 126 ամուսնալուծություն է գրանցվել:
2011թ.-ի հունվար-սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ ժամանած անձանց թիվը 838 է եղել, մեկնածներինը՝ 514: -0-