Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
24.08.2010,
15:26
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ադրբեջանցի զինծառայողները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը։
Հաղորդագրության համաձայն, հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի մի շարք հատվածներում օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը և ողջ օրվա ընթացքում։
«Հակառակորդն ավելի քան 100 անգամ փոքր տրամաչափի հրազենից, դիպուկային հրացանից կրակ է բաց թողել Հադրուդի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի տարածաշրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից նշում են, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է։ -0