Հիփոթեքային ծրագրի իրականացման հետ կապված հարցերն են քննարկվել ԼՂՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ
Հիփոթեքային ծրագրի իրականացման հետ կապված հարցերն են քննարկվել նախօրեին Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կարեն Եսայանը ներկայացրել է հիմնադրամի կողմից կատարվող աշխատանքների ընթացքն ու առկա խնդիրները:
ԼՀՂ նախագահը նշել է, որ որ պետք է այնպիսի կարգ մշակել, որը հնարավորություն կտա բնակչության լայն խավերի ներկայացուցիչներին օգտվել հիփոթեքային վարկավորման ծրագրից:
Բակո Սահակյանը կարևորել է հիփոթեքային ծրագրի ընթացքի բազմակողմանի լուսաբանման, ակտիվ բացատրական աշխատանքի, ինչպես նաև տարբեր կառույցների հետ սերտ համագործացության անհրաժեշտությունը: Կրկին անգամ նշվել է, որ նման քննարկումները կկրեն պարբերական բնույթ:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:-0-