Ղարաբաղում կարևորում են պետություն-եկեղեցի հարաբերությունների խորացումը
17.09.2007,
11:47
Ղարաբաղում կարևորում են պետություն-եկեղեցի հարաբերությունների խորացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սպետմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հանրապետության առջև ծառացած խնդիրներին:
Մասնավորապես, կարևորվել է պետություն-եկեղեցի հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հասարակական կյանքին վերաբերող մի շարք այլ հարցեր:-0-