Ղարաբաղի նախագահական ընտրությունների հիմնական ձեռքբերումը դրանց օրինականությունն է - ներկայացուցիչ
ԼՂՀ-ում հուլիսի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների հիմնական ձեռքբերումը դրանց օրինականությունն է։ Այս կարծիքը ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կարլեն Ավետիսյանը։
«Կարևորն այն է, որ երկրում կազմավորվում է նոր քաղաքական մշակույթ, երբ ոչ ոք կասկածի տակ չի դնում ընտրությունների արդյունքները, փոխորենը՝ տանուլ տված թեկնածուները շնորհավորում են հաղթողին»,- ասաց Ավետիսյանը։
Նրա կարծիքով, 2007-ի ԼՂՀ նախագահական ընտրությունները հանրապետության պատմության մեջ լավագույնն են եղել։ «Ընտրություններին մասնակցել է առնվազն երկու թեկնածու, որոնց միջև լարված մրցակցություն է ընթացել»,- նշեց Ավետիսյանը՝ հավելելով, որ ընտրությունների առանձնահատկություններից էր նաև նախընտրական քարոզարշավի շրջանում թեկնածուների ակտիվ շփումը բնակչության հետ։
Նա նշեց, որ չի կիսում հակասական կարծիքներն այն մասին, որ ընտրությունները «իդեալական» են եղել կամ, որ «Ղարաբաղը, որպես գավառ, ընտրություններ անցկացնելու համար Երևանի աջակցության կարրիքն է զգում»։
«Կարծում եմ, որ ճշմարտությունը միջանկյալ հատվածում է։ Ընտրությունները անցկացվել են օրենքի շրջանակներում, ինչ-ինչ աննշան թերություններով, որոնք չէին կարող արդյունքների վրա լուրջ ազդեցություն ունենալ»,- եզրափակեց Ավետիսյանը։ –0-
-