Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող 121 համայնքների ամբողջական ցանկը (ՎԻԴԵՈ)

23.11.2020, 14:32
Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող համայնքների բնակիչները կստանան 300 հազար դրամ աջակցություն․ ՎԻԴԵՈ
Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող 121 համայնքների ամբողջական ցանկը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հրապարակվել են Արցախի այն համայնքների անունները, որոնցում հաշվառված քաղաքացիները կստանան 300 հազարական դրամ աջակցություն։ 

Այդ համայնքները 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների հետեվանքով անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Загружается новость ... "Лево"
Համայնքենրի ամբողջական ցանկը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ տվյալ  միջոցառումից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ: 

Ծրագիրը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը նվիրաբերված միջոցներով։-0-