Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչները կստանան 300 հազար դրամ աջակցություն

22.11.2020, 01:04
Միջոցառումից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչները կստանան 300 հազար դրամ աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիները կստանան 300 հազար դրամ միանվագ աջակցություն։ 

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, միջոցառումից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ: 

Ծրագիրը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը նվիրաբերված միջոցներով։-0-