ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղում դիտորդական կենտրոն տեղակայելու մասին Թուրքիայի հայտարարությունը հակասում է Կրեմլի գաղափարին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Загружается новость ... "Лево"
«Դա չի համապատասխանում մեր ընկալմանը»,- նշել է նա՝ մեկնաբանելով լրագրողների հետ զրույցում Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղում նախատեսվում է դիտորդական կենտրոն տեղակայել Ադրբեջանի կողմից զբաղեցրած տարածքներում:
Պեսկովը հստակեցրել է, որ կենտրոնը պետք է տեղակայվի Ադրբեջանի բնիկ տարածքում:
Ինչպես երեքշաբթի օրը հաղորդել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության շուրջ և տարածաշրջանում «թուրք-ռուսական խաղաղապահ կենտրոն» ստեղծելու հարցը:
Նույն օրը Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարածքում դիտորդական կենտրոնի ստեղծումը նշված չէ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունում հրադադարի և դրա պայմանների մասին, բայց «առանձին համաձայնագրի առարկա է»: Պատասխանելով այն հարցին, թե որ տարածքի մասին է խոսքը կենտրոնի հնարավոր ստեղծման հետ կապված, նա շեշտել է, որ «խոսքը Ղարաբաղի մասին չէ»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահների ներկայություն նախատեսված չէ:-0-