Արցախի նախագահն ընդունել է պաշտպանության փոխնախարարի հրաժարականը
16:46
02 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է գեներալ–մայոր Սամվել Կարապետյանին հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելու մասին։
Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, նա ազատվել է սեփական դիմումի համաձայն և արձակվել է զինվորական ծառայությունից` երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Ավելի վաղ երեքշաբթի Կարապետյանը հարցազրույցում հայտնեց, որ թողնում է փոխնախարարի պաշտոնը։ -0-
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ