Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ
13.12.2022,
00:48
Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, հաղորդում է ԱՀ ՆԳՆ-ից։
Դեկտեմբերի 12-ին առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։-0-

Загружается новость ... "Лево"