Ադրբեջանից վերադարձած հայ գերիները բժշկական հետազոտություն կանցնեն. նրանց են այցելել են ՄԻՊ-ի ներկայացուցիչները

29.12.2020, 15:07

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած գերիներին, հաղորդում է :

Ինչպես նշվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի էջում, հոսպիտալում կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ նախօրեին 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: -0-