ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբեր./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
« Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն»,- նշել է Ավինյանն իր Facebook-յան էջում:
Փոխվարչապետը նաև հայտնել է, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է:-0-